Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անձնական խնամք

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

​Խորհուրդներ լավ լսողություն ունենալու համար. ankakh.com

Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը միշտ որոշակի քանակությամբ ականջածծումբ է ունենում ականջներում: Փայտիկներով ականջները մաքրելով` այդ ծծումբը փաստորեն հետ է մղվում դեպի թմբկաթաղանթ, ինչը ոչ միայն խցանառաջացման ու լսողության վատթարացման կարող է հանգեցնել, այլև, որ ավելի անցանկալի է, արտաքին լսողական անցքի վնասման: Ականջներն անընդհատ մաքրման ու ծծումբը հեռացնելու կարիք չունեն: Դա ինքնակարգավորվող գործընթաց է, ու որքան քիչ գրգռենք ականջը, այնքան քիչ ծծումբ օրգանիզմը կարտադրի: Ականջախեցու մաքրության համար բավարար է լողանալու ժամանակ լավ լվանալը:

Բնական յուղեր գործածեք

Եթե կարծում եք, որ ականջում չափազանց շատ ծծումբ է հավաքվել, փորձեք այն մաքրել յուղերով կամ ձեթով: Դրա համար բամբակյա խծուծը թաթախեք ձեթի մեջ ու դրեք լսանցքի մեջ` 10-20 րոպե: Լավ արդյունք է տալիս շաբաթական մեկ միջոցառումը: Դրանից հետո կարելի է գլուխը թեքել ու թեթևակի թփթփացնել ականջը, որ ծծումբը հեշտությամբ դուրս գա:

Բժշկի մոտ գնալ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է: Եթե ենթադրում եք, որ ականջախցան է գոյացել, ապա ոչ մի դեպքում մի փորձեք ինքնուրույն ազատվել դրանից: Դուք օգուտի փոխարեն կարող եք լրջորեն վնաս հասցնել:

Անվնաս ականջակալներից օգտվեք

Որպեսզի լսողությունը չծանրանա, իսկ ականջներն էլ չկեղտոտվեն, ականջի մեջ խոր մտնող ականջակալներ մի կիրառեք: Ավելի լավ է ականջախեցու վրայից, արտաքինից հագնող ականջակալներ դնել, դրանք առավել անվտանգ են, կամ գոնե հերթափոխեք մի տեսակը մյուսով:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ